Ինչպե՞ս խուսափել ընկնելուց և ծանր վնասվածքներից

Վայր ընկնելը հանդիսանում է մեծահասակների մահացու և ոչ մահացու վնասվածքների հիմնական պատճառը: Վայր ընկնելու կանխարգելիչ միջցառումները կնպաստեն տարեցների ավելի ապահով և անկախ ապրելակերպին, ինչպես նաև, նրանց ընտանիքները կկարողանան տնտեսել մեծ գումարներ` բացառելով ընկնելու հետևանքով առաջացած վիրահատական և այլ ծախսերը:

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների Կանխարգելման Կենտրոնի (CDC) տվյալների՝ Միացյալ նահանգներում ամեն տարի 65 և բարձր տարիքի յուրաքանչյուր 4 հոգուց 1-ը վայր է ընկնում: Յուրաքանչյուր 11 վայրկյան` մեկ տարեց մարդ բուժում է ստանում շտապ օգնության սենյակում ընկնելու հետևանքով: Յուրաքանչյուր 19 րոպեն` 1 տարեց տարեց մարդ մահանում է վայր ընկնելու հետևանքով:
  • Երևան Հոմ Քեյր-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարեցների վայր ընկնելը կանխարգելելու համար՛՛Մայո՛՛ կլինիկայի կողմից մշակված պարզ խորհուրդները:


    Ձեր բժշկի օգնությամբ մշակեք վայր ընկելը կանխարգելելու Ձեր անհատական ծրագիրը:
    Պարտաստ եղեք պատասխանելու հետևյալ հարցերին.
    -Ի՞նչ դեղամիջոցներ եք ստանում: Հնարավո”ր է, որ որոշ դեղամիջոցներ նվազեցնեն Ձեր ուշադրությունը` նպաստելով ընկելու հավանականության մեծացմանը:

    -Նախկինում վայր ընե՞լ եք: Եթե այո, մանրամսն հիշեք, թե ինչ պայմաններում դա պատահեց: Այն կօգնի ավելի ճիշտ կազմել Ձեր վայր ընկենելու կանգարգելման պլանը:

    -Արդյո՞ք ունեք այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անվստահ են դարձնում Ձեզ քայլելիս : Տեսողական խնդիրները, հոդացավերը, մկանային, անոթային խնդիրները, ինչպես նաև գլխապտույտները և կոորդինացիայի խանգարումները կարող են դառնալ վայր ընկնելու պատճառ: Բժիշկը Ձեզ կտա օգտակար խորհուրդներ, ինչպես ուժեղացնել մկանային տոնուսը և կվերանայի Ձեր քայլավծքի ոճն այնպես, որը կնպաստի ընկնելու կանխարգելմանը:

    Անկախ խոչընդոտներից պետք է շարունակել պահպանել շարժունակությունը:

Ֆիզիկական վարժությունները և քայլելը անհրաժեշտ են Ձեր կենսունակությունը բարելավելու համար: Ձեր բժիշկը խորհուրդ կտա թե ինչպիսի վարժություններ կատարեք:

Հագեք հարմարավետ կոշիկներ:

Կոշիկների ճիշտ ընտրությունը վայր ընկնելը կանխարգելելու պլանի կարևոր բաղադրիչ մասերից է: Չիՙ կարելի հագնել սայթաքող, բարձրակրունկ կամ կրունկը բաց կոշիկներ: Պետք է հագնել ոտքը լավ գրկող, պինդ կառուցվածքով, հանգիստ կոշիկներ:

Տնից հեռացրեք վտանգավոր իրերը:
Շրջեք Ձեր բնակարանում, խոհանոցում, լողասենյակում, աստիճանավանդակում. կարող են լինել իրեր, որոնք կարող են դառնալ վայր ընկնելու պատճառ: Դարձրեք Ձեր բնակարանը ավելի ապահով:

  • Հեռացրեք տուփերը, ավելորդ թղթերը, էլեկտրական կամ հեռախոսի լարերը Ձեր ճանապարից:
  • Հեռացրեք Ձեր ամենօրյա ճանապարհից սուրճի սեղանը, տնային բույսերը կամ որևէ այլ իր, որը կարող է սայթաքելու պատճառ դառնալ:
  • Հատակին փռված գորգորի, կարպետների կամ խսիրների եզրերը ամուր փակցրեք հատակին, կամ, որ ավելի ապահով է, հանեք այն հաճախ օգտագործվող սենյակներից:
  • Փակցրեք պոկված կամ թուլացած մանրահատակնեը կամ պոկված կավրոլիտի եզրերը:
  • Ձեր առօրյա կյանքում անհրաժեշտ հագուստը, սնունդը և այլ ապրանքները պահեք մատչելի վայրում:
  • Եթե հատակին որևէ բան է թափվում՝ արագ մաքրեք, որ սայթաքելու պատճառ չդարնա:
  • Լոգասենյակում անպատճառ օգտագործեք չսահող ռետինե գորգեր, լոգանքը ընդունեք հատուկ աթոռների վրա:

    Լուսավորեք Ձեր բնակարանը:
    Պայծառ լուսավորությունը կօգնի ավելի լավ նշմարել առարկաները, որոնք կարող են ընկնելու պատճառ դառնալ:
  • Տեղադրեք գիշերային լամպեր Ձեր ննջասենյակում, լողասենյակում և միջանցքներում:
  • Տեղադրեք ավանդական թափանցիկ լամպեր:
  • Աստիճաններով վեր ու վար անելիս անպայման վառեք լույսերը:

Հասանելի վայրում ունեցեք ձեռքի լապտերներ:

Օգտագործեք օգնող սարքեր:

  • Ձեռնափայտ կամ քայլակ
  • Սանդուղքների երկու կողմերից անհրաժեշտ են բռնակներ:
  • Աստիճանավանդակները պետք է պատված լինեն չսայթաքող թաղիքով:

Զուգարանը պետք է հավելված լինի այն բարձրացնող սարքով և ունենա բռնակներ:
 

  • Անհրաժեշտ են լոգարանի և զուգարանի համար պատերին ամրացված չսահող բռնակներ:
  • Լոգանքի աթոռ՝ չսայթակող ոտքերով՝ լողասենյակում նստած լոգանք ընդունելու համար:
     
  • Անհրաժեշտության դեպքում կարեղ եք խորհրդակցել Ձեր բժշկի հետ, համատեղ վայր ընկելու կանխարգելման հատուկ մարտավարություն մշակելու համար: Եթե անհանգստանում եք հավելյալ ծախսերի համար, հիշեք՛ Դուք ներդրում եք կատարում ձեր անկախության և առողջության համար: