Ալցհեյմերի հիվանդության 10 նախազգուշական նշանները

1.Հիշողության կորուստ,
ինչը խափանում է առօրյա կյանքը

Ալցհեյմերի հիվանդության առաջին և հաճախ հանդիպող ախտանիշը հիշողության վատթարացումն է: Առավելապես խանգարվում է վաղ անցյալում յուրացրած տեղեկատվությունը հիշելու գործընթացը: Հաճախ մոռանում են կարևոր օրերը կամ միջոցառումները: Կարիք է առաջանում  ապավինել գրառումների, հատուկ հիշեցնող սարքավորումների կամ էլ ընտանիքի անդամների օգնությանը:   
*Որ հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն Անունների կամ ժամադրությունների մոռանալը, որոնց մասին սակայն հիշում են ավելի ուշ:

2.Պլանավորման կամ ծագած խնդիրներին լուծում գտնելու   դժավարացում
Մի քանիսը դժվարանում են պլանավորելու, պլաններին հետևելու կամ կազմակերպելու գործընթացում: Դժվարանում են աշխատել հատկապես թվերի հետ: Նրանք կարող են իրենց քաջ ծանոթ բաղադրատոմսերին  դժվորությմաբ հետևել: Անգամ  ամսական վճարումներ կատարելու հարցում բարդություններ են առաջանում: Նաև խնդիրներ են առաջ գալիս կենտրոնանալու հարցում և կատարում են գործողություններն ավելի երկար ժամանակահատվածում , քան նախկինում կարող էին անել:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն սխալներ են թույլ տալիս պարզ վճարումները հաշվարկելիս:

3. Տանը, աշխատավայրում կամ ժամանցի վայրում, իրենց քաջ ծանոթ գործերը ավարտելու դժվարություն:
Ալցհեյմերով հիվանդ  մարդիկ հաճախ դժվարանում են կատարել առօրյա գործերը: Երբեմն դժվարանում են գտնել քաջ ծանոթ հասցեն,մոռանում են ամենասիրելի խաղի կանոնները և այլն:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն օգնության կարիք են ունանում որևէ կենցաղային տեխնիկայի գործածության կամ հեռուստացույցի ծրագրերում պարզ փոփոխություններ անելու ժամանակ:

4.Ժամանակի կամ տեղանքի հետ կապված շփոթություն:  
Ալցհեյմերով հիավնդները կարող են կորցնել օրերի, տարվա եղանակների և ժամանակի զգացողությունը: Նրանք դժվարանուն են հասկանալ երևույթները, որոնք այդ պահին չեն կատարվում:  Երբեմն նրանք մոռանում են թե որտեղ են գտնվում կամ ինչպես հայտնվեցին այդտեղ: 
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն շփոթում են շաբաթվա օրը կամ ամսաթիվը, սակայն հիշում են այն ավելի ուշ:

5.Դժվարանում են տեսնել պատկերները և կապ հաստատել տարածությունից:  
Որոշների մոտ տեսողական խնդիրները համարվում եմ Ալցհեյմերի ախտանիշ: Նրանք կարող են դժվարանալ կարդալ, նկատել կամ դատել հեռավորությունը, ճիշտ կռահել գույնը կամ համադրությունը, ինչը և վտանգավոր է դարձնում նրանց մեքենա վարելը:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Տեսողական խանգարումները լինում են կատարակտայի պատճառով:

6.Դժվարանում են արտաբերել բառերը ինչպես կարդալուց, այնպես էլ գրելուց:
Ալցհեյմերով հիվանդները դժվարությամբ են զրույցի մասնակիցը դառնում կամ էլ հետևում:   Խոսելու ընթացքում նրանք կարող են կանգ առնել`  չիմանալով ինչպես ավարտել խոսքը: Նրանց բառապաշարը դառնում է աղքատիկ, հաճախ դժվարանում են գտնել ճիշտ բառը , երբեմն էլ իրերին սխալ անվանումներ են տալիս:
*Որ հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն դժվարանում են ճիշտ բառ գտնել:

7.Տեղափոխում են իրերը և մոռանում են դասվորության ճիշտ ձևը:
Ալցհեյմերով հիվանդները կարող են առարկաները դնել արտաովոր վայրերում: Նրանք հաճախ կորցնում են իրերը և չեն կարողանում հիշել նրանց ճիշտ դասավորությունը, ինչը դժվարություններ է առաջացնում իրերը գտնելու հարցում: Երբեմն նրանք սկսում են մեղադրել ուրիշներին գողության մեջ: Այս երևույթները գնալով ավելի հաճախակի են դառնում:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Ժամանկ առ ժամանակ առարկաների տեղը փոփոխում են սակայն, կարողանում են գտնել:

8.Դատողության կարողությունը դառնում է թույլ:
Ալցհեյմերով հիվանդ մարդկանց մոտ վատթարանում է որոշում կայացնելու կամ դատողություններ անելու կարողությունը: Օրինակ՝ կարող են անսպառ գումարներ վատնել, սխալ գնումներ կատարել: Ավելի քիչ ուշադրություն են դարձմում իրենց անձնական հիգենային և կոկիկությանը:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Առանց մտածելու սխալ որոշում ընդունել:

9.Խուսափում են հասարակական կյանքից:
Ալցհեյմերով հիվանդ մարդը սկսում է աբտեսել նախըտրած զաբաղմունքները, խուսափում է հասարակական կյանքից, աշխատանքային նախագծերից կամ սպորտով զբաղվելուց, որոնք ժամանակին իր կյանքի անբաժան մասն են կազմել: Դժվարանում են զբաղվել իրենց սիրած զբաղմունքով: Իրենց մեջ նմանատիպ փոփոխությունների պատճառով` հաճախ խուսափում են հասարակական վայրեր հաճախելուց: 
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն հոգնածություն են զգում աշխատանքից, ընտանեկան կամ հասարարական պարտավորություններից:

10.Անհատականության և տրամադրության փոփոխություններ:   
Ալցհեյմերով հիվանդ մարդկանց տարամդրությունը և անհատականությունը կարող է փոփոխվել: Նրանք կարող են դառնալ շփոթված, կասկածամիտ, ընկճված, վախեցած կամ տագնապած:  Նրանք կարող են չնչին բանից  բորբոքվել, երբ հարմարավետության գոտուց դուրս են գտնվում իրենց:  
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Զարգացնում են գուծողությունները իրականցնելու հատուկ ձևեր և բարկանում են, երբ իրենց առօրյա արարողակարգը խախտվում է: