Երևան Հոմ Քեյր ընկերությունը մատակարարում է թթվածնի խտացուցիչ սարք` տան պայմաններում հիվանդին թթվածնով ապահովելու համար: Այն վերալիցքավորման կարիք չունի: Կարելի է օգտագործել անըդմեջ:
Իսկ ինչպե՞ս օգտագործել թթվածնի «Դեվիլբիս» խտացուցիչը տան պայմաններում:
Քայլ1: Պուլս Օքսիմետր: Այն պետք է դնել մատին, սեղմել միացման կոճակը և սպասել 1 րոպե, որից հետո էկրանին կհայտնվեն 2 կենսական կարևոր ցուցանիշները՝ սրտի զարկերի քանակը (պուլսը) և արյան մեջ թթվածնով հագեցվածության աստիճանը SpO% -սատուրացիան: Ի դեպ, եթե եղունգներին առկա է գունավոր լաք, այն պետք է նախապես մաքրել:
Մինչև սարքը միացնելը նախընտրելի է գրառել ելքային սատուրացիայի ցուցանիշը: Այն կօգնի Ձեզ ավելի լավ պատկերացում կազմել, թե րոպեում քանի լիտր թթվածին է մատակարարվել հիվանդին:
Քայլ 2: Սարքին փակցված լարը միացրեք հոսանքի աղբյուրին: Խորհուրդ է տրվում հոսանքի աղբյուրը նախապես ստուգել և խուսափել երկարացման լարերից: Սարքը պետք է տեղադրվի պատից 1 մետր հեռավորության վրա` բավարար օդի հոսք ապահովելու և տաքացումը կանխելու համար:
Քայլ 3: Ամրացնել խոնավեցնող բաժակը: Բաժակի մեջ անհրաժեշտ է լցնել աղազրկված/եռացած-սառեցրած կամ սովորական շշալցված ջուր: Բաժակի վրա առկա են նշումներ` առավելագյնը՝ MAX և նվազագույնը՝ MIN: Ջուրը պետք լինի MIN –ից 1սմ ավելի և չպետք է գերազանցի MAX-ը: Ջրով լցված բաժակը զգուշորեն, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ պտտելով ամրացրեք սարքին: 3 օրը մեկ անգամ անհրաժեշտ է լվանալ բաժակը և ամենակարևորը ուշադրություն դարձնել խողովակի ստորին հատվածում գտնվող ծակոտկենների թափանցելիությանը: Երբեմն ջրի կոշտության պատճառով այն կրակալվում է:
Քայլ 4 : Միացրեք նազալ կանյուլան: Այն ունի 2 ծայր: Բաց ծայրը ամրացրեք բաժակի քթին, իսկ երկճյուղ ծայրը՝ տեղադրեք քթին: Եթե հիվանդը շնչում է բերանով, ապա պետք է օգտագործել դիմակ:
Քայլ 5: Միացրեք միացման կոճակը: Կվառվեն 4 լույսերը և 3 վայրկյանի չափ կլսվի սուլոց, ապա կմարեն 2-րդ և 3-րդ լույսը և ձայնը:
Քայլ 6: Թթվածնի դոզավորումը: Պտտեք պտուտակն այնպես, որ գնդիկը հայտնվի 3 լիտրի վրա: Հետևեք սատուրացիայի ցուցանիշին 15 րեպեի ընթացքում, թիվը համեմատեք ելքյին սատուրացիայի ցուցանիշի հետ և հետևեք հիվանդի ընդհանուր վիճակի բարելավմանը: Եթե ցուցանիշը 90-95 է կարող եք պահպանել 3լ-ի վրա, եթե ոչ, այն կարող եք բարձրացնել մինչը 5 լիտր:
Զգուշացումներ:
Չի կարելի տեղաշարժել սարքը պարկեցված վիճակում:
Չի կարելի տեղաշարժել ջրով լեցուն բաժակը վրան:
Տեղափոխելուց առաջ հանեք մեխամիկական ֆիլտրը, որպեսզի ճանապարհին այն չընկնի:
Չի կարելի թողնել արևի տակ երկար ժամանակ:
Չի կարելի այն շահագործել պատին մոտ դրված վիճակում:
Սարքի հետնամասում գտնվում է մեխանիկակն ֆիլտրը: Այն պետք է օրը 1 անգամ հանել թափահարել, փոշուց այն մաքրելու համար:
Չի կարելի գերազանցել կարմիր գիծը:
• Թթվածնի մատակարարման ընդհատման դեպքում կարմիր լույսը վառվում և ձայնային ազդանշանը միանում է: Այս դեպքում պետք է ստուգել՝ հոսանքի աղբյուրը, արտաքին խողովակների անցանելիությունը, բաժակի հերմետիկությունը, ֆիլտրի անցնաելիությունը և դոզավորման գնդիկի 0-ական մակարդակից բարձր լինելը: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել գրասենյակ՝ 010 546 546; 091 40 19 82: