Մեր մասին

Մեր կազմակերպությունը
 
Կազմակերպության հիմնական նպատակը հիվանդներին տնային խնամք տրամադրելն ու բուժքույրական ծառայություններ մատուցելն է Երևան քաղաքի տարածքում։ Կազմակերպությունը կոչված է ծառայել բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց` տնային պայմաններում:
 
Մեր առաքելությունը
 
Կազմակերպության առաքելությունն է տնային պայմաններում կարեկից և հոգատար խնամք տրամադրել տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդությամբ տառապող և հատուկ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց։ Կազմակերպության նպատակն է պահպանել նրանց կյանքի որակը և անկախությունը՝ միաժամանակ օգնելով ընտանիքի մյուս անդամներին ազատ տնօրինել իրենց ժամանակը տանը, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում, ինչպես նաև նպաստել տարբեր սերունդների ներկայացուցիչների ներդաշնակ համատեղ կյանքի կայացմանը։
 
Մեր անձնակազմը
 
Կազմակերպության մեծագույն կապիտալը կիրթ, պրոֆեսիոնալ, հմուտ, փորձված և մարդկային բարձր արժեքներով օժտված անձնակազմն է: Մասնագիտական վերապատրաստումները և տարիների փորձը անձնակազմին զինել են անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով:
Մեր աշխատանքի սկզբունքը անհատական մոտեցման ցուցաբերումն է` միևնույն ժամանակ պահպանելով խնամքի ընդունված նորմերն ու կիրառելով ժամանակակից մոտեցումները:
Մենք հավաստիացնում ենք, որ կլինենք Ձեր անփոխարինելի օգնականն ու աջակիցը Ձեր հարազատին հոգատարությամբ շրջապատելու և խնամք ցուցաբերելու հարցերում:
Հայտնի է, որ հիվանդի ապաքինումը շատ ավելի արագ է ընթանում, իսկ տարեցներն իրենց ավելի լավ են զգում ՏԱՆ պայմաններում: Երևան Հոմ Քեյր-ը կապահովի Ձեր սիրելիի խնամքը իր սեփական տանը, իր հարազատ միջավայրում:
 
 
Մեր մատուցած ծառայություններն են`