
Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների Կանխարգելման Կենտրոնի (CDC) տվյալների՝ Միացյալ նահանգներում ամեն տարի 65 և բարձր տարիքի յուրաքանչյուր 4 հոգուց 1-ը վայր է ընկնում: Յուրաքանչյուր 11 վայրկյան` մեկ տարեց մարդ բուժում է ստանում շտապ օգնության սենյակում ընկնելու հետևանքով: Յուրաքանչյուր 19 րոպեն` 1 տարեց տարեց մարդ մահանում է վայր ընկնելու հետևանքով:
- Երևան Հոմ Քեյր-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարեցների վայր ընկնելը կանխարգելելու համար՛՛Մայո՛՛ կլինիկայի կողմից մշակված պարզ խորհուրդները:
Ձեր բժշկի օգնությամբ մշակեք վայր ընկելը կանխարգելելու Ձեր անհատական ծրագիրը:
Պարտաստ եղեք պատասխանելու հետևյալ հարցերին.
-Ի՞նչ դեղամիջոցներ եք ստանում: Հնարավո”ր է, որ որոշ դեղամիջոցներ նվազեցնեն Ձեր ուշադրությունը` նպաստելով ընկելու հավանականության մեծացմանը:
-Նախկինում վայր ընե՞լ եք: Եթե այո, մանրամսն հիշեք, թե ինչ պայմաններում դա պատահեց: Այն կօգնի ավելի ճիշտ կազմել Ձեր վայր ընկենելու կանգարգելման պլանը:
-Արդյո՞ք ունեք այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անվստահ են դարձնում Ձեզ քայլելիս : Տեսողական խնդիրները, հոդացավերը, մկանային, անոթային խնդիրները, ինչպես նաև գլխապտույտները և կոորդինացիայի խանգարումները կարող են դառնալ վայր ընկնելու պատճառ: Բժիշկը Ձեզ կտա օգտակար խորհուրդներ, ինչպես ուժեղացնել մկանային տոնուսը և կվերանայի Ձեր քայլավծքի ոճն այնպես, որը կնպաստի ընկնելու կանխարգելմանը:
Անկախ խոչընդոտներից պետք է շարունակել պահպանել շարժունակությունը:
Ֆիզիկական վարժությունները և քայլելը անհրաժեշտ են Ձեր կենսունակությունը բարելավելու համար: Ձեր բժիշկը խորհուրդ կտա թե ինչպիսի վարժություններ կատարեք:
Հագեք հարմարավետ կոշիկներ:
Կոշիկների ճիշտ ընտրությունը վայր ընկնելը կանխարգելելու պլանի կարևոր բաղադրիչ մասերից է: Չիՙ կարելի հագնել սայթաքող, բարձրակրունկ կամ կրունկը բաց կոշիկներ: Պետք է հագնել ոտքը լավ գրկող, պինդ կառուցվածքով, հանգիստ կոշիկներ:
Տնից հեռացրեք վտանգավոր իրերը:
Շրջեք Ձեր բնակարանում, խոհանոցում, լողասենյակում, աստիճանավանդակում. կարող են լինել իրեր, որոնք կարող են դառնալ վայր ընկնելու պատճառ: Դարձրեք Ձեր բնակարանը ավելի ապահով:
- Հեռացրեք տուփերը, ավելորդ թղթերը, էլեկտրական կամ հեռախոսի լարերը Ձեր ճանապարից:
- Հեռացրեք Ձեր ամենօրյա ճանապարհից սուրճի սեղանը, տնային բույսերը կամ որևէ այլ իր, որը կարող է սայթաքելու պատճառ դառնալ:
- Հատակին փռված գորգորի, կարպետների կամ խսիրների եզրերը ամուր փակցրեք հատակին, կամ, որ ավելի ապահով է, հանեք այն հաճախ օգտագործվող սենյակներից:
- Փակցրեք պոկված կամ թուլացած մանրահատակնեը կամ պոկված կավրոլիտի եզրերը:
- Ձեր առօրյա կյանքում անհրաժեշտ հագուստը, սնունդը և այլ ապրանքները պահեք մատչելի վայրում:
- Եթե հատակին որևէ բան է թափվում՝ արագ մաքրեք, որ սայթաքելու պատճառ չդարնա:
- Լոգասենյակում անպատճառ օգտագործեք չսահող ռետինե գորգեր, լոգանքը ընդունեք հատուկ աթոռների վրա:
Լուսավորեք Ձեր բնակարանը:
Պայծառ լուսավորությունը կօգնի ավելի լավ նշմարել առարկաները, որոնք կարող են ընկնելու պատճառ դառնալ: - Տեղադրեք գիշերային լամպեր Ձեր ննջասենյակում, լողասենյակում և միջանցքներում:
- Տեղադրեք ավանդական թափանցիկ լամպեր:
- Աստիճաններով վեր ու վար անելիս անպայման վառեք լույսերը:
Հասանելի վայրում ունեցեք ձեռքի լապտերներ:Օգտագործեք օգնող սարքեր:
- Ձեռնափայտ կամ քայլակ
- Սանդուղքների երկու կողմերից անհրաժեշտ են բռնակներ:
- Աստիճանավանդակները պետք է պատված լինեն չսայթաքող թաղիքով:
Զուգարանը պետք է հավելված լինի այն բարձրացնող սարքով և ունենա բռնակներ:
- Անհրաժեշտ են լոգարանի և զուգարանի համար պատերին ամրացված չսահող բռնակներ:
- Լոգանքի աթոռ՝ չսայթակող ոտքերով՝ լողասենյակում նստած լոգանք ընդունելու համար:
- Անհրաժեշտության դեպքում կարեղ եք խորհրդակցել Ձեր բժշկի հետ, համատեղ վայր ընկելու կանխարգելման հատուկ մարտավարություն մշակելու համար: Եթե անհանգստանում եք հավելյալ ծախսերի համար, հիշեք՛ Դուք ներդրում եք կատարում ձեր անկախության և առողջության համար: