Երևան Հոմ Քեյրը ներկայացնում է` ինչ պետք է իմանալ, երբ Ձեր հարազատն ունի Ալցհեյմերի հիվանդություն:

65 տարեկանից բարձր մարդկանց 8-ից 1 հոգին տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ:    
Նախ պետք է հասկանալ`արդյո ՞ք դա Ալցհեյմերի հիվանդություն է: Բնական է, երբ մարդը տարիքի հետ ունենում է հիշողության վատթարացում: Բայց ինչպե՞ս տարբերել տարիքային հիշողության խանգարումը Ալցհեյմերի հիվանդությունից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 65 տարեկանից բարձր մարդկանց 8-ից 1 հոգին ունեն թուլամտության այս կործանարար տեսակը: Հիվանդության առաջին փուլում ընտանիքի անդամների և ընկերների համար Ալցհեյմերի նշանները բավականաչափ ակընհայտ չեն: Սակայն կան վաղ նախազգուշացնող նշաններ, որոնց պետք է ուշադրություն  դարձնել:
 

Նախազգուշացնող նշաններ

Հիշողություն, խոսք, վարքագիծ
Վաղ Ալցհեյմերի ժամանակ երկարաժամկետ հիշողությունը չի վնասվում, մինչդեռ կարճատև հիշողությունը դառնում է մթագնած: Ձեր հրազատը կարող է մոռանալ Ձեզ հետ ունեցած խոսակցությունները, կարող է կրկնել հարցերը, որոնց Դուք բազմիցս պատասխանել եք: Հիվանդությունը ազդում է նաև խոսքի վրա. նա կարող էդժվարությամբ հիշել և արտաբերել հաճախ գործածվող բառերը:

Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերը կարող է շփոթվածության և վարքագծի խանգարումների պատճառ դառնալ: Նա կարող է մոլորվել իրեն քաջ ծանոթ վայրերում: Տրամադրության տատանումները և դատելու ունակության նվազելը նույնպես հաճախ հանդիպող նշաններից են: Մարդիկ, որոնք միշտ հագնվում էին շատ կոկիկ և նորաձև, սկսում են ուշադրություն չդարձնել հագուստի մաքրությանը և կոկիկությանը, մոռանում են անգամ լոգանք ընդունել:             

 Մի անտեսեք նշանները
Դժվար է պատկերացնել,  որ Ձեր հարազատն ունի այս հիվանդությունը, բայց երբ շատ նախանշաններ ակնհայտ են, պետք չէ սպասել: Ավելի լավ է շուտ այցելել  բժշկին`կանխելով բոլոր կասկածներ` այլ հիվանդության առկայության մասին: Եվ Ալցհեյմերի հաստատումից հետո էլ  վերջինիս բուժուման արդյունավետությունն ավելի բարձր է, եթե այն սկսվել է  վաղ շրջանում:





Ինչպե ՞ս է այն ախտորոշվում

Ալցհեյմերի ախտորոշման համար չկա որոշակի թեստ, որի վրա հենվելով բժիշկը կկարողանա ախտորոշել այս հիվանդությունը: Կան մտավոր կարգավիճակը գնահատող թեստեր , օրինակ “mini-cog” թեստը, որը կարող է գնահատել Ձեր հարազատի մտավոր կարողությունը և կարճատև հիշողությունը :
Նյարդաբանական քննությունները և գլխուղեղի սկանավորումը կարող են անհրաժեշտ լինել այլ հավանական խնդիրների հայտնաբերման նպատակով, օրինակ՝ ուռուցք կամ կաթված:

Ի՞նչ է կատարվում գլխուղեղի հետ

Ալցհեյմերն առաջացնում է նյարդային բջիջների մահ և ուղեղի հյուսվածքների կորուստ: Հիվանդության գարգացմանը զուգահեռ` ուղեղի հյուսվածքները գնալով փոքրանում են, և ողնուղեղային հեղուկ պարունակող հատվածները  լայնանում: Այս երևույթը վնասում է հիշողությունը, խոսելու և հասկանալու կարողությունը:

Ի՞նչ ակնկալել

Ալցհեյմերի հիվանդությունն ընթանում է յուրովի: Երբեմն ախտանիշները շատ արագ են զարգանում , բերելով հիշողության ծանր կորստի` մի քանի տարվա ընթացքում: Որոշների մոտ այն զարգանում է աստիճանաբար` տևելով մինչև 20 տարի:
Ալցհեյմերով հիվանդ մարդկանց մեծամասնությունը ախտորոշվելուց հետո ապրում է 3-9 տարի:

Ինչպե՞ս է այն անդրադառնում առօրյա կյանքի վրա

Ալցհեյմերը վնասում է կենտրոնանալու կարողությունը , որի պատճառով Ձեր սիրելին չի կարողանում կատարել առօրյա պարզ գործողությունները: Օրինակ` ճաշ պատրաստելը կամ ամսական վարձավճարումներ կատարելը:
Հիվանդության զարգացմանն ընթացքում,  նա կարող է չճանաչել իրեն հարազատ մարդկանց կամ քաջ ծանոթ վայրերը: Նա կարող է հեշտությամբ մոլորվել կամ պարագաները գործածել ոչ ճիշտ նշանակության, օրնակ` պատառաքաղը կարող է գործածելը որպես ծամակալ:



Արդյո՞ք վարժությունները կօգնեն կանխել կամ դանդաղեցնել հիվանդության զարգացումը

Ֆիզիկական ակտիությունը կարող է օգնել Ձեր հարազատին պահպանել մկանային ուժը և կոորդինացիան: Այն նաև կխթանի տրամադրության բարձրացմանն ու կնվազեցնի տագնապի զգացումը: Կրկնվող գործողությունները, ինչպիսիք են քայլելը, ծաղիկները խնամելը, տնային գործերով զբաղվելը, նրանց հանգստության զգացում են պարգևում:

Ինչպե՞ս է այն բուժվում

Ցավոք Ալցհեյմերը չունի բուժում: Չկա մի միջոց, որը կարող է դանդաղեցնել գլխուղեղի նյարդային հյուսվածքի վնասումը:Սակայն կան դեղամիջոցներ, որոնք օգնում են պահպանել մտավոր կարողությունները և դանդաղեցնել հիվանդության ախտանիշների զարգացումը: Եթե ավելի վաղ սկսեք բուժումը, հավանականությունը, որ Ձեր հարազատը ավելի երկար ժամանակ կմնա անկախ և կկարողանա կատարել իր առօրյա գործողությունները, ավելի մեծ է:

Խնամողի դերը

Եթե Դուք խնամում եք Ալցհեյմորով հիվանդի, Դուք հավանաբար և՛ խոհարար եք, և՛ վարորդ, և՛հաշվահապ և այլ մասնագիտությունների տեր անձ: Քանի դեռ Դուք պատրաստում եք հիվանդի սնունդը կամ կատարում եք նրա համար այլ գործողություններ, խրախուսեք նրան, որ նա կատարի որոշ գործողություններ, որոնք դեռ նա կարողանում է և հաճույքով է կատարում: Օրինակ`ծալել լվացված հագուստները, գրել հիշեցման թղթիկների վրա, դասավորել ամանեղենը: Շատ անհատական է այս մոտեցումը, ինքներդ կկարողանաք հասկանալ, թե ո՞րն է այդ զբաղմունքը  որը նա կարող է սիրով կատարել:

Մարտահրավեր խնամողների համար 

Հիվանդության վաղ շրջաններում Ալցհեյմերով հիվանդ մարդիկ հաճախ գիտացում են, թե ինչ է կատարվում իրենց հետ: Նրանք կարող են ամաչել, մտահոգվել: Քննարկեք այդ երևույթները բժշկի հետ, հնարավոր է նա դեղամիջոց նշանակի ընկճախտի դեմ: Ավելի ուշ փուլում Ձեր հարազատը կարող է դառնել ագրեսիվ կամ պարանոիդ և անգամ կարող էկռվել Ձեզ հետ: ՀԻՇԵՔ՛ սա հիվանդության հետևանք է: Բժշկին ներկայացրեք վարքագծի յուրաքանչյուր փոփխություն: