1.Հիշողության կորուստ,
ինչը խափանում է առօրյա կյանքը
Ալցհեյմերի հիվանդության առաջին և հաճախ հանդիպող ախտանիշը հիշողության վատթարացումն է: Առավելապես խանգարվում է վաղ անցյալում յուրացրած տեղեկատվությունը հիշելու գործընթացը: Հաճախ մոռանում են կարևոր օրերը կամ միջոցառումները: Կարիք է առաջանում ապավինել գրառումների, հատուկ հիշեցնող սարքավորումների կամ էլ ընտանիքի անդամների օգնությանը:
*Որ հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն Անունների կամ ժամադրությունների մոռանալը, որոնց մասին սակայն հիշում են ավելի ուշ:
2.Պլանավորման կամ ծագած խնդիրներին լուծում գտնելու դժավարացում
Մի քանիսը դժվարանում են պլանավորելու, պլաններին հետևելու կամ կազմակերպելու գործընթացում: Դժվարանում են աշխատել հատկապես թվերի հետ: Նրանք կարող են իրենց քաջ ծանոթ բաղադրատոմսերին դժվորությմաբ հետևել: Անգամ ամսական վճարումներ կատարելու հարցում բարդություններ են առաջանում: Նաև խնդիրներ են առաջ գալիս կենտրոնանալու հարցում և կատարում են գործողություններն ավելի երկար ժամանակահատվածում , քան նախկինում կարող էին անել:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն սխալներ են թույլ տալիս պարզ վճարումները հաշվարկելիս:
3. Տանը, աշխատավայրում կամ ժամանցի վայրում, իրենց քաջ ծանոթ գործերը ավարտելու դժվարություն:
Ալցհեյմերով հիվանդ մարդիկ հաճախ դժվարանում են կատարել առօրյա գործերը: Երբեմն դժվարանում են գտնել քաջ ծանոթ հասցեն,մոռանում են ամենասիրելի խաղի կանոնները և այլն:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն օգնության կարիք են ունանում որևէ կենցաղային տեխնիկայի գործածության կամ հեռուստացույցի ծրագրերում պարզ փոփոխություններ անելու ժամանակ:
4.Ժամանակի կամ տեղանքի հետ կապված շփոթություն:
Ալցհեյմերով հիավնդները կարող են կորցնել օրերի, տարվա եղանակների և ժամանակի զգացողությունը: Նրանք դժվարանուն են հասկանալ երևույթները, որոնք այդ պահին չեն կատարվում: Երբեմն նրանք մոռանում են թե որտեղ են գտնվում կամ ինչպես հայտնվեցին այդտեղ:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն շփոթում են շաբաթվա օրը կամ ամսաթիվը, սակայն հիշում են այն ավելի ուշ:
5.Դժվարանում են տեսնել պատկերները և կապ հաստատել տարածությունից:
Որոշների մոտ տեսողական խնդիրները համարվում եմ Ալցհեյմերի ախտանիշ: Նրանք կարող են դժվարանալ կարդալ, նկատել կամ դատել հեռավորությունը, ճիշտ կռահել գույնը կամ համադրությունը, ինչը և վտանգավոր է դարձնում նրանց մեքենա վարելը:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Տեսողական խանգարումները լինում են կատարակտայի պատճառով:
6.Դժվարանում են արտաբերել բառերը ինչպես կարդալուց, այնպես էլ գրելուց:
Ալցհեյմերով հիվանդները դժվարությամբ են զրույցի մասնակիցը դառնում կամ էլ հետևում: Խոսելու ընթացքում նրանք կարող են կանգ առնել` չիմանալով ինչպես ավարտել խոսքը: Նրանց բառապաշարը դառնում է աղքատիկ, հաճախ դժվարանում են գտնել ճիշտ բառը , երբեմն էլ իրերին սխալ անվանումներ են տալիս:
*Որ հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն դժվարանում են ճիշտ բառ գտնել:
7.Տեղափոխում են իրերը և մոռանում են դասվորության ճիշտ ձևը:
Ալցհեյմերով հիվանդները կարող են առարկաները դնել արտաովոր վայրերում: Նրանք հաճախ կորցնում են իրերը և չեն կարողանում հիշել նրանց ճիշտ դասավորությունը, ինչը դժվարություններ է առաջացնում իրերը գտնելու հարցում: Երբեմն նրանք սկսում են մեղադրել ուրիշներին գողության մեջ: Այս երևույթները գնալով ավելի հաճախակի են դառնում:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Ժամանկ առ ժամանակ առարկաների տեղը փոփոխում են սակայն, կարողանում են գտնել:
8.Դատողության կարողությունը դառնում է թույլ:
Ալցհեյմերով հիվանդ մարդկանց մոտ վատթարանում է որոշում կայացնելու կամ դատողություններ անելու կարողությունը: Օրինակ՝ կարող են անսպառ գումարներ վատնել, սխալ գնումներ կատարել: Ավելի քիչ ուշադրություն են դարձմում իրենց անձնական հիգենային և կոկիկությանը:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Առանց մտածելու սխալ որոշում ընդունել:
9.Խուսափում են հասարակական կյանքից:
Ալցհեյմերով հիվանդ մարդը սկսում է աբտեսել նախըտրած զաբաղմունքները, խուսափում է հասարակական կյանքից, աշխատանքային նախագծերից կամ սպորտով զբաղվելուց, որոնք ժամանակին իր կյանքի անբաժան մասն են կազմել: Դժվարանում են զբաղվել իրենց սիրած զբաղմունքով: Իրենց մեջ նմանատիպ փոփոխությունների պատճառով` հաճախ խուսափում են հասարակական վայրեր հաճախելուց:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Երբեմն հոգնածություն են զգում աշխատանքից, ընտանեկան կամ հասարարական պարտավորություններից:
10.Անհատականության և տրամադրության փոփոխություններ:
Ալցհեյմերով հիվանդ մարդկանց տարամդրությունը և անհատականությունը կարող է փոփոխվել: Նրանք կարող են դառնալ շփոթված, կասկածամիտ, ընկճված, վախեցած կամ տագնապած: Նրանք կարող են չնչին բանից բորբոքվել, երբ հարմարավետության գոտուց դուրս են գտնվում իրենց:
*Ո՞ր հատկանիշն է բնորոշ զուտ տարքային փոփոխությանը:
Զարգացնում են գուծողությունները իրականցնելու հատուկ ձևեր և բարկանում են, երբ իրենց առօրյա արարողակարգը խախտվում է: