Երևան Հոմ Քեյրը ներկայացնում է` ինչ պետք է իմանալ, երբ Ձեր հարազատն ունի Ալցհեյմերի հիվանդություն:

65 տարեկանից բարձր մարդկանց 8-ից 1 հոգին տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ:
Նախ պետք է հասկանալ`արդյո ՞ք դա Ալցհեյմերի հիվանդություն է: Բնական է, երբ մարդը տարիքի հետ ունենում է հիշողության վատթարացում: Բայց ինչպե՞ս տարբերել տարիքային հիշողության խանգարումը Ալցհեյմերի հիվանդությունից:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 65 տարեկանից բարձր մարդկանց 8-ից 1 հոգին ունեն թուլամտության այս կործանարար տեսակը: Հիվանդության առաջին փուլում ընտանիքի անդամների և ընկերների համար Ալցհեյմերի նշանները բավականաչափ ակընհայտ չեն: Սակայն կան վաղ նախազգուշացնող նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Նախազգուշացնող նշաններ
Հիշողություն, խոսք, վարքագիծ

Վաղ Ալցհեյմերի ժամանակ երկարաժամկետ հիշողությունը չի վնասվում, մինչդեռ կարճատև հիշողությունը դառնում է մթագնած: Ձեր հրազատը կարող է մոռանալ Ձեզ հետ ունեցած խոսակցությունները, կարող է կրկնել հարցերը, որոնց Դուք բազմիցս պատասխանել եք: Հիվանդությունը ազդում է նաև խոսքի վրա. նա կարող էդժվարությամբ հիշել և արտաբերել հաճախ գործածվող բառերը: Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերը կարող է շփոթվածության և վարքագծի խանգարումների պատճառ դառնալ: Նա կարող է մոլորվել իրեն քաջ ծանոթ վայրերում: Տրամադրության տատանումները և դատելու ունակության նվազելը նույնպես հաճախ հանդիպող նշաններից են: Մարդիկ, որոնք միշտ հագնվում էին շատ կոկիկ և նորաձև, սկսում են ուշադրություն չդարձնել հագուստի մաքրությանը և կոկիկությանը, մոռանում են անգամ լոգանք ընդունել:
Մի անտեսեք նշանները
Դժվար է պատկերացնել, որ Ձեր հարազատն ունի այս հիվանդությունը, բայց երբ շատ նախանշաններ ակնհայտ են, պետք չէ սպասել: Ավելի լավ է շուտ այցելել բժշկին`կանխելով բոլոր կասկածներ` այլ հիվանդության առկայության մասին: Եվ Ալցհեյմերի հաստատումից հետո էլ վերջինիս բուժուման արդյունավետությունն ավելի բարձր է, եթե այն սկսվել է վաղ շրջանում:


Ինչպե՞ս է այն ախտորոշվում
Ալցհեյմերի ախտորոշման համար չկա որոշակի թեստ, որի վրա հենվելով բժիշկը կկարողանա ախտորոշել այս հիվանդությունը: Կան մտավոր կարգավիճակը գնահատող թեստեր , օրինակ “mini-cog” թեստը, որը կարող է գնահատել Ձեր հարազատի մտավոր կարողությունը և կարճատև հիշողությունը : Նյարդաբանական քննությունները և գլխուղեղի սկանավորումը կարող են անհրաժեշտ լինել այլ հավանական խնդիրների հայտնաբերման նպատակով, օրինակ՝ ուռուցք կամ կաթված:

Ի՞նչ է կատարվում գլխուղեղի հետ
Ալցհեյմերն առաջացնում է նյարդային բջիջների մահ և ուղեղի հյուսվածքների կորուստ: Հիվանդության գարգացմանը զուգահեռ` ուղեղի հյուսվածքները գնալով փոքրանում են, և ողնուղեղային հեղուկ պարունակող հատվածները լայնանում: Այս երևույթը վնասում է հիշողությունը, խոսելու և հասկանալու կարողությունը:

Ի՞նչ ակնկալել
Ալցհեյմերի հիվանդությունն ընթանում է յուրովի: Երբեմն ախտանիշները շատ արագ են զարգանում , բերելով հիշողության ծանր կորստի` մի քանի տարվա ընթացքում: Որոշների մոտ այն զարգանում է աստիճանաբար` տևելով մինչև 20 տարի: Ալցհեյմերով հիվանդ մարդկանց մեծամասնությունը ախտորոշվելուց հետո ապրում է 3-9 տարի:


Ինչպե՞ս է այն անդրադառնում առօրյա կյանքի վրա
Ալցհեյմերը վնասում է կենտրոնանալու կարողությունը , որի պատճառով Ձեր սիրելին չի կարողանում կատարել առօրյա պարզ գործողությունները: Օրինակ` ճաշ պատրաստելը կամ ամսական վարձավճարումներ կատարելը: Հիվանդության զարգացմանն ընթացքում, նա կարող է չճանաչել իրեն հարազատ մարդկանց կամ քաջ ծանոթ վայրերը: Նա կարող է հեշտությամբ մոլորվել կամ պարագաները գործածել ոչ ճիշտ նշանակության, օրնակ` պատառաքաղը կարող է գործածելը որպես ծամակալ:


Արդյո՞ք վարժությունները կօգնեն կանխել կամ դանդաղեցնելհիվանդության զարգացումը
Ֆիզիկական ակտիությունը կարող է օգնել Ձեր հարազատին պահպանել մկանային ուժը և կոորդինացիան: Այն նաև կխթանի տրամադրության բարձրացմանն ու կնվազեցնի տագնապի զգացումը: Կրկնվող գործողությունները, ինչպիսիք են քայլելը, ծաղիկները խնամելը, տնային գործերով զբաղվելը, նրանց հանգստության զգացում են պարգևում:


Ինչպե՞ս է այն բուժվում
Ցավոք Ալցհեյմերը չունի բուժում: Չկա մի միջոց, որը կարող է դանդաղեցնել գլխուղեղի նյարդային հյուսվածքի վնասումը:Սակայն կան դեղամիջոցներ, որոնք օգնում են պահպանել մտավոր կարողությունները և դանդաղեցնել հիվանդության ախտանիշների զարգացումը: Եթե ավելի վաղ սկսեք բուժումը, հավանականությունը, որ Ձեր հարազատը ավելի երկար ժամանակ կմնա անկախ և կկարողանա կատարել իր առօրյա գործողությունները, ավելի մեծ է:

Խնամողի դերը
Եթե Դուք խնամում եք Ալցհեյմորով հիվանդի, Դուք հավանաբար և՛ խոհարար եք, և՛ վարորդ, և՛հաշվահապ և այլ մասնագիտությունների տեր անձ: Քանի դեռ Դուք պատրաստում եք հիվանդի սնունդը կամ կատարում եք նրա համար այլ գործողություններ, խրախուսեք նրան, որ նա կատարի որոշ գործողություններ, որոնք դեռ նա կարողանում է և հաճույքով է կատարում: Օրինակ`ծալել լվացված հագուստները, գրել հիշեցման թղթիկների վրա, դասավորել ամանեղենը: Շատ անհատական է այս մոտեցումը, ինքներդ կկարողանաք հասկանալ, թե ո՞րն է այդ զբաղմունքը որը նա կարող է սիրով կատարել: Մարտահրավեր խնամողների համար Հիվանդության վաղ շրջաններում Ալցհեյմերով հիվանդ մարդիկ հաճախ գիտացում են, թե ինչ է կատարվում իրենց հետ: Նրանք կարող են ամաչել, մտահոգվել: Քննարկեք այդ երևույթները բժշկի հետ, հնարավոր է նա դեղամիջոց նշանակի ընկճախտի դեմ: Ավելի ուշ փուլում Ձեր հարազատը կարող է դառնել ագրեսիվ կամ պարանոիդ և անգամ կարող էկռվել Ձեզ հետ: ՀԻՇԵՔ՛ սա հիվանդության հետևանք է: Բժշկին ներկայացրեք վարքագծի յուրաքանչյուր փոփխություն: