Ալցհեյմերի հիվանդությունն ունեցող մարդու օրվա պլանավորումը


Մենք ամեն օր անում ենք նույն գործողությունները՝ հագնվել, վճարումներ կատարել, զբոսնել և այլն: Դրանք կարող են լինել ակտիվ կամ պասիվ, կարող ենք կատարվել միայնակ կամ ուրիշների հետ:
Մեր կատարած գործողությունները ներկայացնում են, թե ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք մենք անում:
Ալցհեյմերով հիվանդ մարդուն այս բոլոր գործողությունները կատարելու համար օգնական է անհրաժեշտ: Պլանավորված գործողությունները կարող են օգնել անձին ավելի ինքնավստահ զգալ և իմաստավորել կյանքը:
Մենք առաջարկում ենք օրվա պլան կազմել՝ գործողությունները համակարգելու նպատակով.

Պլանավորման աշխատանքներ
Պետք է կենտրոնանալ հետևյալի վրա. 

  1. անձը
  2. գործունեությունը
  3. մոտեցումը
  4. վայրը


Անձը
Պետք է հաշվի առնել Ալցհեյմերով տառապող մարդու նախասիրությունները և կարողությունները: Եթե մարդը ֆիզիկապես թույլ է, ապա պետք չէ օրվա պլանների մեջ ընդգրկել ծանր ֆիզիկական վարժություններ: Եթե նա վատ է լսում, կամ տեսնում, ապա պետք է խուսափել որոշակի գործողություններից: Քանի որ հիվանդությունն անընդհատ խորանում է, պետք է գործողությունները լինեն ճկուն` փոփոխման ենթակա:

Գործունեություն
Պետք է կենտրոնանալ ոչ թե նվաճումների, այլ հաճույքի վրա: Եթե անձն ընդգրված լինի տնային գործերի մեջ, ապա նա իրեն կզգա պետքական և բավարարված: Փնտրեք «սիրելի» զբաղմունքներ: Հնարավոր է մարդը ժամանակին սիրել է սուրճ ըմպել կամ թերթ կարդալ, և հիմա  նույնպես հաճույք է ստանում այդ զբաղմունքներից՝ չնայած լավ չի հասկանում` ինչ են գրում թերթերը: Հիվանդության խորացման հետ մեկտեղ պետք է պատրաստ լինել, որ անձը ավելի քիչ է մասնակցելու գործողություններին:

Մոտեցում

Ալցհեյմերով հիվանդ մարդուն պետք է օգնություն առաջարկել: Հնարավոր է պետք լինի ցույց տալ նրան, թե ինչպես են կատարում այս կամ այն գործողությունը: Պետք է կենտրոնանալ պրոցեսի վրա, այլ ոչ արդյունքի: Խնդրեք նրան օգնել ձեզ որևէ գործողությունը կատարելիս: Եվ կարևոր չէ, թե ինչպես են ծալված սրբիչները, կարևորն այն է, որ մարդը զգում է, որ պետքական գործ է արել: Մի ծանրաբեռնեք հիվանդին: Պետք է համադրել գերծողությունն ու հանգիստը: Եթե ինչ որ բան չի ստացվում, մի վհատվեք: Կրկին փորձեք ավելի ուշ:

Վայր
Դարձրեք միջավայրը անվտանգ: Հեռացրեք թունավոր նյութերը, սուր գործիքները և բոլոր այն իրերը, որոնք կարող են վնասել մարդուն:
Պետք է վերլուծել, արդյո՞ք օրվա կոնկրետ պլանավորում արդյունավետ է մարդու համար: Ուշադրություն դարձրեք` ինչպես է հիվանդն արձագանքում այս կամ այն գործողությանը, արդյո՞ք այն իրեն չի ձանձրացնում, կամ նյարդայնացնում: Եթե այո, ապա պետք է փոխել զբաղմունքը: Ճիշտ կազմակերված զբաղվածությունը կարող է դանդաղեցնել հիվանդության առաջխաղացումը:

Օրվա պլանավորման օրինակ

Առավոտ

  • Լվացվել, լվանալ ատամները, հագնվել
  • Պատրասել նախաճաշ, նախաճաշել
  • Սրճել, զրուցել, հին նկարներ       նայել
  • Հանգստանալ
  • Զբոսնել,միասին որևէ ակտիվ խաղ խաղալ

Ճաշ

  • Պատրատել կերակուր, ճաշել
  • Երաժշտություն լսել, փազլ հավաքել, հեռուստացույց դիտել
  • Այգում որոշակի աշխատանքներ կատարել, զբոսնել, ընկերոջն այցելել
  • Հանգստանալ

Երեկո

  • Պատրատել ընթրիք, ընթրել
  • Զրուցել, մեկ գավաթ սուրճ և աղանդեր վայելել
  • Թղթախաղ խաղալ, ֆիլմ դիտել
  • Լոգանք ընդունել, պատրաստվել քնելու, գիրք կարդալ
  • Քնել