Երևան Հոմ Քեյր

Մեր կազմակերպությունը կոչված է ծառայելու տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդություններով տառապող կամ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց, ինչպես նաև թուլամտությամբ տառապողներին:

Երևան Հոմ Քեյր կազմակերպությունը հետևողական է իր մատուցած ծառայության որակին: Պատասխանատվության մեծ զգացումով է մոտենում յուրաքանչյուր խնամք ստացողին, անհատական մոտեցում է ցուցաբերում ընտանիքներին: Իր վրա վերցնելով Ձեր հարազատի խնամքի հոգսը` կազմակերպությունը ներդաշնակություն է բերում ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչների միջև:

 

1. ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

Ընկերության ամենամեծ հարստությունը կիրթ, հմուտ, փորձառու և, որ ամենակարևորն է, մարդկային բարձր արժեքներով օժտված ու հոգեբանական պատրաստվածություն ունեցող պրոֆեսիոնալ անձնակազմն է:

2. ՓՈՐՁ

Կազմակերպության մատուցած ծառայությունների որակը ապահովում է անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական հմտությունները:

3. ԵՐԱՇԽԻՔ

Կազմակերպությունը երաշխավորում է մատուցվող ծառայությունների բարձր որակը: Մեզ հետ Ձեր հոգսը կիսելով Դուք պակաս հոգատար չեք դառնում Ձեր հարազատի նկատմամբ: